News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան վերադարձրել է Կորեական պատերազմի ընթացքում սպանված կամ անհայտ կորած ամերիկացի զինծառայողների աճյունները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Reuters-ը: «Մենք վերադարձել ենք մեր զոհված հերոսներին. վերադարձվել են արդեն 200 զինծառայողի աճյունները»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ պաշտոնյաներն ավելի վաղ հայտարարել էին, որ մոտ օրերին Հյուսիսային Կորեան «աճյունների մեծ մասը» կփոխանցի Հարավային Կորեայում ՄԱԿ-ի հրամանատարությանը, ապա դրանք կտեղափոխվեն Հավայան կղզիներում ԱՄՆ ռազմաօդային ուժերի Հիկամա բազա:

1950-1953 թվականների Կորեական պատերազմի ընթացքում անհայտ կորած է համարվում մոտ 7.700 ամերիկացի զինծառայող:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ