News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ցզինպին քննադատել է «պրոտեկցիոնիզմը, մեկուսացումը եւ պոպուլիզմը» եւ նորից խոստացել  Չինաստանի տնտեսությունը ավելի բաց դարձնել, հաղորդում է AFP-ն:

Օտարերկրյա գործարարների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել է, որ անցյալ տարի «համաշխարհային տնտեսության կայունության եւ բարելավման նշաններից» հետո «մենք պետք է զգոն լինենք, քանի որ ականատես ենք առեւտրային պրոտեկցիոնիզմի, մեկուսացման եւ պոպուլիզմի պոռթկմանը»: «Աշխարհն ավելի լուրջ խնդիրների հետ է բախվում», - զգուշացրել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ն հայտարարել է Չինաստանի վրա ճնշում ավելացնելու անհրաժեշտության մասին առեւտրային տարաձայնություններում զիջումների հասնելու համար: Նախագահ Դոնալդ Թրամփը 50 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների ներմուծման համար մաքսատուրքեր է սահմանել՝ Պեկինին մեղադրելով մտավոր սեփականության գողության եւ անարդար առեւտրի քաղաքականության գողության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ