News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 18
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Մինսչում Արեւելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մնացականյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ.

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, եւ դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի։ Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջեւ շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն։

Ե՛վ ԵՄ անդամ երկրները, եւ՛ Արեւելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի աշխատանքները»,-ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սատանան մանրուքների մեջ է. Արամ Համբարյանը՝ համանախագահների հայտարարության մասին
Սակայն սատանան մանրուքների մեջ է, որոնք արժե ուսումնասիրել հիմա, քանի դեռ Արցախի կորստին դանդաղորեն հանգեցրած լավ մտադրությունների և քաղաքավարի դիվանագիտության պատճառով դառը ափսոսանքով հետ չենք նայել...
Արցախի ՄԻ պաշտպանի հայտարարությունը Բաքվի հայերի կոտորածների 29-րդ տարելիցի առթիվ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի...
Արցախի ԱԺ հանձնաժողովի հայտարարությունը՝ Բաքվի հայության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ
Հարգելով Բաքվի կոտորածին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը...
«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեն պնդում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
«Ի պաշտպանւոթյուն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի այսօր տարածած հայտարարության հեղինակները ․․․
Հայաստանը 1990 թվականի հունվարի դեպքերի վերաբերյալ պետք է բանաձեւ ընդունի. Լարիսա Ալավերդյան
«Մարդիկ խոշտանգումների էին ենթարկվում միայն իրենց ազգային պատկանելիության պատճառով....
Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել, հաշտության մասին չի կարելի խոսել. փորձագետ
Ադրբեջանը «հունվարյան իրադարձությունների» մասին ամբողջ աղմուկը բարձրացնում է, որպեսզի թաքցնի այն, ինչ տեղի է ունեցել զորքերի մտնելու նախորդ շաբաթվա ընթացքում...