News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել Պաշտպանության նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ում փորձել են պարզել, թե 2016 եւ 2017 թվականներին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին:

Ու բացահայտվել է, որ 2017թ.գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թ. ապրիլյան իրադարձություններին ԵԿՄ-ին տրված օգնության չափը կազմել է 26 մլն դրամ: ՊՆ-ում նաեւ փորձ է արվել պարզելու, թե իրականում որքանով ՊՆ-ն ունի իր մեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունը տեղ չի հասել կամ եթե հասել է, ապա արդյոք նպատակային է օգտագործվել:

Ու պարզվել է, որ այդ օրերին զինվորների համար նախատեսված օգնությունն առաջնագիծ հասցնելու հարցերը համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ իրենք օգնությունը տարել են Արցախ` բաշխելով գնդերում, որոնք օգնության կարիք են ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ