News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը

Կանադայի էթիկայի հարցերով վերահսկիչ մարմնի որոշումով վարչապետը կտուգանվի 100 դոլարով՝ շահերի բախման մասին օրենքի խախտման համար, մասնավորապես չհայտարարագրված արեւապաշտպան ակնոց կրելու համար։ Այս մասին հայտնում է CBC պարբերականը։

Թրյուդոյի մամուլի քարտուղար  Էլեանորե Կատենարոն էլեկտրոնային նամակով պատասխանելով պարբերականի հարցմանը, ասել է, որ Թրյուդոն չի հայտարարագրել իր արեւապաշտպան ակնոցը «վարչարարական սխալի» պատճառով՝ ձեւաթուղթը սխալ է լրացված եղել։

Կանադական օրենսդրության համաձայն՝ վարչապետը պարտավոր է 30 օրվա ընթացքում հայտնել իր ստացած բոլոր նվերների մասին, որոնց արժեքը գերազանցում է 200 դոլարը։ Թրյուդոն չէր հայտնել իշխանույթուններին երկու արեւապաշտպան ակնոցի մասին՝ կաշվե պատյաններով, որոնք նրան ու նրա կնոջը անցած ամռանը նվիրել էր Արքայազն Էդուարդի կղզի նահանգի վարչապետ Ուեյթ Մաքլաուքլանը։ Կանադական Fellow Earthlings ապրանքանիշի ակնոցի մանրածախ գինը 300-500 դոլար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news