News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երեւանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման հերթական փորձը:

Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Սերգեյ Դանիելյանը զբաղվում է անհայտ ծագման ալկոհոլային կեղծ խմիչքների  շշալցմամբ եւ իրացմամբ: Ստացված օպերատիվ տվյալները իրացնելու եւ խախտումները բացահայտելու նպատակով ՕՀՎ աշխատակիցների կողմից Ս. Դանիելյանին տրվել է այդ ապրանքների մատակարարման նախնական պատվեր: Հետագայում՝ հենց մատակարարման պահին էլ հայտնաբերվել է կոնյակի արտադրությամբ զբաղվող հայտնի գործարաններից մեկի թողարկած ապրանքանիշերի կեղծված՝  շշալցված, արտաքնապես կոնյակի նմանվող անհայտ ծագման ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակ: Դրանց ձեռքբերման աղբյուրները եւ մասնակից անձանց բացահայտելու նպատակով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 16Ա հասցեում գտնվող վաճառասրահում եւս հայտնաբերվել են հանրահայտ տարբեր ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքի խոշոր խմբաքանակներ, ինչպես նաեւ դրանց պատրաստման համար անհրաժեշտ հումք, նյութեր, այլ պարագաներ: Պարզվել է նաեւ, որ նշված հասցեում, բացի անհատ ձեռնարկատեր հանդիսացող Սերգեյ Դանիելյանից, նույնանման գործունեություն են իրականացնում նաեւ անհատ ձեռնարկատերեր Գոհար եւ Սիրուն Մուրադյանները: Նրանք խոստովանել եւ բացատրություն են տվել, որ նախապես տեղյակ են եղել արտադրանքի կեղծ լինելու մասին:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում կազմվել են համապատասխան արձանագրություններ: Նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա, ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության աշխատակիցների հետ համատեղ կատարվել է դեպքի վայրի զննություն, հետազոտման համար վերցվել նմուշներ` փորձաքննության ուղարկելու նպատակով: Պարզվել է, որ օրինախախտ անհատ ձեռնարկատերերի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ (կեղծ գինի կամ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը),  209-րդ (ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելը)  հոդվածների հատկանիշներ:

Հետաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ