News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակելու և անհատական կազմը հաստատելու մասին:

«Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 926-Ն որոշման հավելվածի 4.3-րդ կետի՝

1. «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Վահե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանին:

2. Հաստատել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Նշենք, որ ըստ այդ որոշման «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
iPhone-ը մարդկանց ավելի գրավիչ է դարձնո՞ւմ հակառակ սեռի համար
Պարզվել է, որ iPhone-ի օգտատերերը ավելի գրավիչ են համարվում, քան Android-ի օգտատերերը․․․
Google-ը կարող է Android օպերացիոն համակարգը վճարովի դարձնել
Google-ի ղեկավար Սունդար Պիչայը նշում է, որ Android-ը չի մենաշնորհել շուկան, այլ այն ավելի բազմազան է դարձրել․․․
Թրամփը վրդովված է Google-ի նկատմամբ ԵՄ-ի կողմից սահմանված ռեկորդային տուգանքից
Նրանք շահույթ են ստանում ԱՄՆ-ից, բայց ոչ երկար ժամանակով․․․
Հայ գիտնականները մասնակցել են բարձր էներգիաների նեյտրինոների ճառագայթման աղբյուրի բացահայտման աշխատանքներին
Խմբի կազմում ընդգրկված են Հայաստանի ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպության գիտնակաները …
Ինքնաթիռի եւ գնացքի հիբրիդային նախագիծ է ներկայացրել
Իր չափերով օդանավը համեմատելի է Airbus A320-ի հետ...
Չինաստանը ներկայացրել է ստորջրյա առեւտրային փոխադրումների համար աշխարհի առաջին ռոբոտին
Սարքում ներկառուցված շարժիչը 250 ձիաուժ հզորություն ունի, ինչը «համարժեք է BMW X6 մակնիշի ավտոմեքենային»...
Ամենաշատ
Partner news