News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ամփոփվեց Beeline-ի հովանավորությամբ 2017 թվականի ապրիլից իրականացվող «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագիրը՝ նախատեսված 8-11 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքների և 12-16 տարեկան պատանիների համար:

Շուրջ 600 երեխաներ և պատանիներ մասնակցել են «երաժշտական զբոսանքներին» և ծրագրի հեղինակ, երաժշտագետ Մարինե Կարոյանի հետ ինտերակտիվ հանդիպումների ընթացքում ծանոթացել երաժշտական տարբեր հետաքրքրաշարժ թեմաների՝ նախապատմական շրջան, Հին Հունաստան և Հռոմ, Միջին դարեր, Վերածնունդ, Ռոմանտիզմի ժամանակաշրջան, ինչպես նաև հայտնի դասական կոմպոզիտորների: 

«Երաժշտական զբոսանքներ» նախագծի նպատակն էր դասական երաժշտությունը հասանելի դարձնել հասարակության լայն շերտերի համար, վաղ տարիքից հետաքրքրություն և սեր ձևավորել դասական երաժշտության հանդեպ, կառուցել ամուր և շարունակական հարաբերություններ ընտանիքների և պատանեկան լսարանի հետ:

Շնորհակալ ենք Beeline-ին շարունակական համագործակցության և աջակցության համար»,- նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը: 

«Երաժշտական զբոսանքները Գաֆէսճեան կենտրոնում տեղի են ունենում արդեն տևական ժամանակ, և կարծում եմ, շատ սիրվել են երեխաների կողմից։ Սա մի նոր և յուրահատուկ մոտեցում է երաժշտական կրթության ոլորտում, իսկ մենք միշտ կողմնակից ենք կրթական նոր մեթոդների ու լուծումների ներդրմանը։ Վստահ եմ, որ այս ծրագիրը մեծ և վառ հետք կթողնի իր մասնակիցների կրթության և կյանքի մեջ», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ