News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից ձեռքբերված Bell-412 ուղղաթիռներն ամերիկյան բազմաթիրախ միջին տրանսպորտային ուղղաթիռներ են եւ նման են սովետական ՄԻ-8–ին։ Դրանք, ըստ էության, վատ են հարմարեցված մարտական գործողությունների վարման պայմաններին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Փորձագետի խոսքով, ուղղաթիռների այդ տեսակը, որպես կանոն, ավելի հաճախ օգտագործվում է քաղաքացիական նպատակներով. «Դե, լավագույն դեպքում, դրանք կարելի է օգտագործել ոստիկանության կամ ներքին զորքերի կարիքների համար»,–պարզաբանել է նա։

Միաժամանակ, Խրամչիխինը շեշտել է, որ իր ժամանակին այդ ուղղաթիռների հին տեսակները, իսկ ավելի կոնկրետ Bell UH-1–երը ակտիվորեն օգտագործվում էին Վիետնամում պատերազմի ժամանակ, եւ մարտական գործողություններին մասնակցող ավելի քան 7000 ուղղաթիռներից շուրջ 4400–ն ոչնչացվել է, ինչը, փորձագետի կարծիքով, վկայում է մարտի դաշտում դրանց քիչ արդյունավետության մասին։ Այս ամենը, Խրամչիխինի կարծիքով, թույլ չի տալիս այդ ուղղաթիռներն օգտագործել ռազմաճակատային գծում, քանի որ Bell-412–ը ցանկացած ՀՕՊ համակարգի համար հեշտ թիրախ է դառնում։ «Դրանց օգտագործումը ռազմաճակատային գծում չափազանց անցանկալի է։ Կորուստները կարող են հսկայական լինել։ Դրանք պարզապես մարտական չեն, այլ ընդամենը տրասպորտային միջոցներ են։ Իհարկե կարելի է դեսանտ իջեցնել, բայց հետո հետեւանքներից պետք չէ բողոքել»,–շեշտել է փորձագետը։

Պարզաբանող հարցին, կարող են արդյոք ադրբեջանցիները օգտագործել այդ ուղղաթիռները ղարաբաղյան ուղղությամբ, ռազմական փորձագետը նկատել է, որ միայն այն պարագայում, եթե հակառակորդի ՀՕՊ համակարգերն ամբողջությամբ ճնշվեն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հայտարարել են հունիսի 26-ին ռազմական շքերթ անցկացնելու մասին, որի ժամանակ ցուցադրվելու են ամերիկյան արտադրության Bell-412 ուղղաթիռները։ Այս ուղղաթիռը Վիետնամի պատերազմի ժամանակ հայտնի ամերիկյան բանակային Bell UH-1 «Իրոկեզ» ուղղաթիռի ձեւափոխված տարբերակն է։ Այս ուղղաթիռներն արտադրվում են 1960 թվականից։ Այս ուղղաթիռները ունակ են բարձրացնել ավելի քան 1800 կգ բեռ, իսկ սրահում կարող են 14 ուղեւորներ գտնվել՝ չհաշված 2 օդաչուները։ Դրանք ունակ են աշխատել արտակարգ պայմաններում՝ ցածր ջերմաստիճան, մեծ բարձրություններ եւ անապատային տեղանքներ։  Ուղղաթիռն իր դասի մեջ ամենալայն սրահն ունի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ