News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Երեւան Մոլը», հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, այն է հաճախորդին մատուցել որակյալ եւ առավելագույն հարմարավետություն ապահովող ծառայություններ, գործարկում է հայկական առեւտրաժամանցային ոլորտում նոր՝ մեքենայի կայանման «Valet Parking»  ծառայություն:

Ընկերությունից NEWS.am_ին հայտնում են, որ այն նախատեսված է մեքենայով մոլ այցելող հաճախորդների համար, ովքեր ցանկանում են խնայել կայանման համար ծախսվող ժամանակը, կամ դժվարանում են կայանել ինքնուրույն: Ծառայության աշխատակիցը հաճախորդներին կդիմավորի Երեւան Մոլի գլխավոր մուտքի մոտ, այնուհետեւ մեքենան ապահով կտեղափոխի համապատասխան կայանատեղի: Շոփինգից եւ զվարճանքից հետո հետո հաճախորդին «Valet Parking»-ի աշխատակիցը մեքենայով կսպասի նույն վայրում:

Ծառայությունն ունի մի շարք առավելություններ, որոնց թվում են հաճախորդների առավելագույն հարմարավետությունը, մեքենայի անվնաս տեղաշարժը եւ անվտանգությունը: Բոլոր մեքենաները ծառայության մատուցման ընթացքում ապահովագրված են ֆիզիկական վնասից:

Չնայած ծառայությունը վճարովի է, սակայն ընտրվել է հնարավորինս նվազագույն սակագին՝ 1000 դրամ:

Ընթացիկ ամսում Երեւան Մոլի հաճախորդները հնարավորություն կստանան օգտվել Հայաստանում նախադեպը չունեցող եւս երկու բացառիկ ՝ «Mall to Door» առաքման  եւ «Personal Shopper» ոճաբանի ծառայություններից: Առաջինի դեպքում մոլի աշխատակիցը հաճախորդի գնումները կառաքի վերջինիս բնակարան կամ նշված հասցեով:  Իսկ անձնական գնորդ ծառայության աշխատակիցը տեղում կտրամադրի խորհրդատվություն, գնորդի հետ կշրջի մոլի խանութ-սրահներում եւ կառաջարկի լուքեր:  Որոշ դեպքերում նախապես կկատարի գնումներ, որոնք պատրաստի կսպասեն հաճախորդին մոլում:

Տպել
Ամենաշատ