News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրավիճակն աշխարհում կտրուկ փոխվում է եւ Ղարաբաղը պետք է սպասի։ Այս մասին հայտարարել է արեւելագետ Կարինե Գեւորգյանը «Հայք» նախաձեռնության կազմակերպած հանդիպմանը։

«Այսպիսի արտահայտություն  կա՝ «միտումների իմացությունն ազատում է փաստերի իմացությունից»։ Ահա միտումները որոշելը, որ համակարգում ինչպիսի պարադիգմ կիրառել եւ կատարել կանխատեսումներ ու սցենարավորում։ «Սանձել» միտումները։ Ինչի՞ համար ենք ուսումնասիրում պատմությունը։ Նպատակն է՝ ինչպես են խնդիրներն առաջանում, հայտնվում են մարդիկ, որոնք խնդիրը դարձնում են նպատակ»,–նշել է փորձագետը։ Նա նշել է, որ ամսի 3-ից Հայաստանում է գտնվում, եւ շատերի հետ է հանդիպել, այդ թվում՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ։ «Նրանց հետ դժվար է երկխոսություն վարել։ Սիրելի մարդիկ, նրանք ասում են՝ ինչ ՀՆԱ ունի Ադրբեջանը, եւ ինչ ՀՆԱ Հայաստանը, ինչ՝ ՌԴ–ն եւ այդպես շարունակ։ Իսկ ես հարցնում եմ՝ ի՞նչ ՀՆԱ ունեին հոներն ու Չինգիզ խանը։ Քանի որ նրանք դիմում են այդ սկզբունքին ինչպես էքստրապոլյացիա։ Նրանց տրամաբանությամբ, ամենաուժեղը նրանք են, որոնց ՀՆԱ–ն ավելի մեծ է։ Գլոբալիզացիա անվամբ նրանց համաշխարհային հեղափոխությունը, որտեղ առաջնորդը ԱՄՆ–ն է, անվե՞րջ  է։ Ինչպես խորհրդային երգում՝ հեղափոխությունն ունի սկիզբ եւ չունի ավարտ։ Բայց հետո   փուլային անցում է տեղի ունենում եւ ամբողջ համակարգը զրոյանում է»,–գտնում է Կարինե Գեւորգյանը։

Նրա խոսքով, իրավիճակն աշխարհում կտրում փոխվում է, եւ Ղարաբաղը պետք է սպասի։ «Այդպիսի փոփոխությունները աշխարհում կշարունակվեն, պետք է ուղղակի սպասել։ Ի՞նչ կլինի Թուրքիայի հետ։ Ես մի հոդված էի գրել՝ «Թուրքիայի ինքնիշխանությունը հարցականի տակ»։ Կարծում եմ՝ այն հիմա էլ է արդիական»,–հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ