News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբանանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահն ու վարչապետն իրար հետ միասին կառավարություն են ձեւավորելու, եւ դրա կազմում միանշանակ հայեր կլինեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը՝ նկատելով, որ 24 հոգանոց կառավարությունում հայ համայնքը երկու տեղ ունի:

Քանդահարյանի խոսքով, Լիբանանի կառավարության ձեւավորումը բարդ գործընթաց է, քանի որ երեկվա մեծամասնությունը, որը հայտարարել է ընդդիմություն դառնալու մասին, արդեն նշել է, թե չի պատրաստվում մասնակցել կաբինետի ձեւավորմանը:

«Սահմանադրությունը չի նախատեսում կառավարության ձեւավորման կոնկրետ ժամկետներ, սակայն վարչապետը պետք է փորձի ապահովել բոլոր կողմերի մասնակցությունը: Վարչապետ Նաջիբ Միքաթին կոչ է արել բոլորին մասնակցել կառավարության կազմմանը եւ առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչպես կարձագանքի ընդդիմությունը»,- ասել է նա:

Հարցին, թե երկու հայ նախարարներն էլ դաշնակցակա՞ն են լինելու, Քանդահարյանը պատասխանել է. «Պարտադիր չէ, որ նախարարները կուսակցական լինեն: Բայց Դաշնակցությունն առաջադրելու է մեկ թեկնածու եւ ներկայացված կլինի կառավարությունում: Հայ համայնքը այս պահին դեռ չի ներկայացրել իր թեկնածուներին»:

Քանդահարյանը նաեւ նշել է, որ ներկայումս Լիբանանում իրավիճակը շատ հանգիստ է, իսկ հայ համայնքը չի մասնակցել ցույցերին եւ բախումներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ