News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են Քաթարի օդային բոյկոտի օրինականության մասին վեճը լուծել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ)։ Այդ մասին նշված է չորեքշաբթի տարածված արաբական «քառյակի» հայտարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Չորս արաբական երկրները որոշում են կայացրել գործը փոխանցել ՄՔԴ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) կողմից Քաթարին՝  իր պահանջները հնչեցնելու հնարավորություն տալու որոշման ֆոնին այն ժամանակ, երբ Քաթարի նկատմամբ միջոցներ ձեռք առնելու քառյակի պահանջներն ու կոչերը աջակցություն չեն ստացել։ Չորս երկրների կարծիքով, խնդրի էությունն այն է, որ Քաթարը մշտապես եւ լրջորեն խախտում է իրենց ինքնիշխան իրավունքը՝ միջամտում է իրենց ներքին գործերին եւ աջակցում է ահաբեկչությանը, ԻԿԱՕ–ի կողմից Քաթարի պահանջները քննարկման դնելը անօրինական է»,–նշված է հայտարարության տեքստում։

ՄՔԴ–ի կողմից հայցի քննության ժամանակ էլ արաբական երկրները ուժի մեջ են թողնում «իրենց օդային տարածքը քաթարական ինքնաթիռների կողմից օգտագործման արգելքը միջազգային իրավունքով երաշխավորված ազգային  անվտանգության եւ ինքնիշխանության պահպանման համար»։

Վերջին ամիսներին ԱՄԷ–ն բազմիցս մեղադրել է Քաթարին իր օդային  տարածքը խախտելու մեջ, Դոհան հանդես է գալիս հարեւան երկրին ուղղված նույնանման մեղադրանքներով։ Երկու երկրներն էլ հայց են ներկայացրել ԻԿԱՕ–ին եւ ՄԱԿ ԱԽ–ին։

2017 թվականի ամռանը Սաուդյան Արաբիան, ԱՄԷ–ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը հայտարարել էին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։ Սրան հետեւել են տնտեսական պատժամիջոցները եւ տրանսպորտային շրջափակումը։ Երկրները, մասնավորապես, փակել են իրենց օդային տարածքը քաթարական ավիացիայի համար։ Քաթարը արաբական հարեւանների որոշումը չհիմնավորված են անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ