News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ԵԽ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ իր ելույթում  խոսքն է ուղղել նաեւ ադրբեջանցի գործընկերներին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Արդեն մեկ տարի է, այս վեհաժողովում հանդես եմ գալիս որպես Հայաստանի պատվիրակության ղեկավար եւ այս ընթացքում իմ ելույթներից ոչ մեկը նվիրված չի եղել Ադրբեջանին։ Սակայն երեկ մեր ադրբեջանցի գործընկերներից մեկը մի միտք արտահայտեց, որին չեմ կարող չարձագանքել։ Տիկին Ֆատալիեւան այնքան ոգեւորված էր ներկայացնում Ադրբեջանում ընտրությունները եւ այնքան էր ջանում արժանանալու իր իշխանությունների գովեստին, որը ասաց հետեւյալը, մեջբերում եմ.

«Մենք անգամ չենք քննարկում Հայաստանում ընտրությունները, նրանք համարվել են թափանցիկ եւ ժողովրդավարական, բայց որոշ ժամանակ անց հայ ժողովուրդը ոտքի ելավ այսպես կոչված «լեգիտիմ» ընտրությունների դեմ եւ սկսվեցին զանգվածային ցույցեր»,-ասել է Ա. Հովհաննիսյանն,ապա հավելել. «Իրականում մեր ադրբեջանցի գործընկերների կողմից նման վարքագիծը նորություն չէ, եւ նրանք միշտ թիրախավորում են Հայաստանը` իրենց խնդիրներից ուշադրությունը շեղելու համար։

Այնուամենայնիվ, չարձագանքել անհիմն հնչած մեղադրանքներին նվազագույնը ազնիվ չէ իմ երկրի նկատմամբ։ Իրոք, տիկին Ֆատալիեւա, Հայաստանում ընտրությունները թափանցիկ եւ ժողովրդավարական էին. նման գնահատականներ պաշտոնապես տրվել են բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։

Սակայն երբ պարզ դարձավ, որ երկրում առկա քաղաքական տրամադրությունները այլ են եւ չեն համապատասխանում ժողովրդի ակնկալիքներին նախկին վարչապետը եւ կառավարությունը հրաժարական տվեցին եւ հանձնեցին իշխանությունը։ Իշխանության փոխանցման խաղաղ ու ոչ բռնի եղանակը խոսում է Հայաստանում իրական ժողովրդավարության հասունության մասին եւ իմ երկրի ձեռքբերումն է։

Ես հասկանում եմ, որ այս երեւույթը անհավանական է թվում ժողովրդավարության «ալիեւյան» ընկալման համար։ Դուք ձեր արժեքային համակարգով չեք հասկանա ինձ։ Հարց է ծագում

ինչի համար ձեզ պետք է գովերգե՞ն։ Կարծում եմ, շատ բան չկա գովերգելու համար: Բոլորը գիտեն, թե ինչ է կատարվում ձեր երկրում մարդու իրավունքների, քաղաքական ազատությունների տեսանկյունից։ Բայց ,դուք բացառիկ երկիր եք ոչ միայն նրա համար, որ ներքաշված եք տարբեր միջազգային սկանդալներում, այլեւ նրանով, որ հաջողեցիք ձեր «արժեքները» բերել նույնիսկ այս Վեհաժողով, հաջողեցիք ստվեր գցել, թունավորել այս կազմակերպության արժեքային համակարգը։ Սրանք իմ գնահատականները չեն, սրանք արդեն փաստեր են:

Ազնվորեն, ես կարծում եմ, որ Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր անհանգստացած են Ադրբեջանի ապագայով։ Ես դիմում եմ այդ մարդկանց. դուք իսկապես կարծում եք, որ ձեր ժողովրդավարությունն ապահով է, որ դուք խնդիրներ չունե՞ք։

Եթե այո՝ ապա «ամենայն բարիք» ձեզ։

Հիշեք՝ այն ինչ եղավ ու հնարավոր է Հայաստանում, Ադրբեջանում պատկերացնել անգամ անհնար է։

Եվ վերջապես, Արցախի վերաբերյալ հավերժ հնչող շահարկումների մասին:

Հայաստանի գործողությունները ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումն է: Եվ կխնդրեի, որ բացատրեք այս վեհաժողովին, թե ինչու եք դուք այս օրերին կրկին զենք եւ զինամթերք կուտակում սահմանին: Պատերազմի՞ եք պատրաստվում:

Ուզում եմ ընդգծել.

հույս մի դրեք մեր ներքաղաքական հակասությունների վրա։ Մենք աջակցում ենք մեր իշխանություններին մեր ազգային միասնության, անվտանգության, ինքնության, արժանապատվության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված բոլոր հարցերում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ