News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է փորձենք արտահայտել մեր պետական, ժողովրդական և համազգային ձգտումները: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, կառավարությունում Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2019-2021 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները եւ հարկաբյուջետային շրջանակը:

Մինչ քննարկումը սկսելը՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ արձանագրել հետեւյալը. ըստ էության, Միջնաժամակետ ծախսերի ծրագրի ձեւակերպումը, կազմումը բավականին տեւական պրոցես է եւ դա սկսվել է քաղաքական մի իրավիճակում ու ավարտին է մոտենում մեկ այլ իրավիճակում: Մեր խնդիրն է՝ քննարկման արդյունքներով, առաջինը՝ հասկանալ այսօրվա օբյեկտիվ իրավիճակն ու հեռանկարները, երկրորդը. այնուամենայնիվ Միջնաժամկետ ծախսերի ծրագրում պետք է փորձենք արտահայտել այսօր առկա նոր քաղաքական իրավիճակը եւ դրանից բխող մեր պետական, ժողովրդական եւ համազգային ձգտումները: Հույս ունեմ, որ այսօրվա քննարկումն այդ առումով կլինի արդյունավետ:

Մենք ժամկետով եւս սահմանափակված ենք, բայց պետք է փորձենք այս կարճ ժամանակում մաքսիմալ արդյունավետ աշխատել եւ ունենալ ոչ միայն իրատեսական, այլ նաեւ լավատեսական Միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Հայաստանում սովորաբար լավատեսությունը եւ իրատեսությունն օգտագործվում են որպես հականիշներ, մեր եւ ընդհանրապես կառավարության հիմնական խնդիրն է լավատեսությունն ու իրատեսությունը դարձնել հոմանիշներ: Այս առումով, Միջնաժամկետ ծախսերի ծրագիրն ամենակարեւոր գործիքն է այս խնդիրը լուծելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ