News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվում Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը:

Զախարովան Հայաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցներին կոչ է արել կառուցողական լինել, նշելով, որ բոլորը շատ լավ հասկանում են, թե երկու կողմերը որքան ուշադրություն են դարձնում այս կամ այն ​​հայտարարությանը: Միեւնույն ժամանակ, նա հորդորել է հենց տվյալ  ​​քաղաքական գործչից հստակեցնել, թե ինչ է ինքը նկատի ունեցել: Զախարովան շեշտել է, որ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել:

«Մենք աշխատում ենք երկու կողմերի հետ, որպեսզի արդյունքի հասնենք եւ ասում ենք, որ այս հարցը մեզ համար միջազգային օրակարգի առաջնահերթություններից է: Հետեւաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման կարգավորման հասնելը եւ կողմերի համաձայնեցված դիրքորոշումները եւ փոխադարձ հարգանքը, անշուշտ, համապատասխանում են մեր շահերին», - ասել է նա` ընդգծելով, որ Ռուսաստանի հիմնարար մոտեցումներն այս հարցում չեն փոխվել:

«Գլխավոր խնդիրն այն է, որ նման հայտարարությունները, ես նկատի ունեմ ոչ կառուցողական, չխանգարեն ընդհանուր նպատակին: Իսկ դրանք արվում են տարբեր ձեւաչափերով,  տարբեր ներկայացուցիչների կողմից: Շատերը ցավոք, չեն համապատասխանում այն հայտարարություններին, որոնք, ասվել են, շատ հաճախ մեջբերումները  կտրվել են կոնտեքստից կամ խեղաթյուրվել են», - ասել է Զախարովան:

Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորության մասին, Զախարովան նշել է, որ «եթե նման հանդիպումը համաձայնեցվի եւ կայանա, մենք իսկապես արդյունավետ արդյունքներ եւ լավ մթնոլորտ ենք ցանկանում, քանի որ ներկայումս դա շատ կարեւոր է այն խնդիրների լուծման համար, որոնք օրակարգում են գտնվում, այդ թվում երկու երկրների օրակարգում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ