News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետական եկամուտների կոմիտեն հսկողություն է իրականացնում տարբեր կազմակերպություններում:

Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԵԿ-ի գերակա խնդիրներից է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բոլոր գործարքների փաստաթղթավորման կարգավորումը, ներառյալ նաեւ ՀԴՄ-ով իրացումների դեպքում բոլոր կտրոնների տրամադրումը: Հետեւաբար, հարկային մարմինների թիրախում են այն ոլորտները, որտեղ մեծ է կանխիկ դրամաշրջանառությամբ բնակչությանը մատուցվող ծառայությունների կամ առեւտրի դեպքում ՀԴՄ կտրոնների չտրամադրման ռիսկերը: Այդ ոլորտների շարքում են նաեւ հանրային սննդի օբյեկտները եւ ավտոգազալիցքավորման ճանապարհային կետերը:

ՊԵԿ-ը վճռական է խնդիրը կարգավորելու հարցում, եւ այն հարկ վճարողներն, անկախ իրացման շրջանառությունների մեծ ու փոքր լինելուց եւ սեփականատերերի ով լինելուց, ովքեր չեն փոխում հարկային վարքագիծը եւ չեն գործում օրենսդրության շրջանակում, մշտապես գտնվելու են հարկային մարմնի թիրախային խմբերում եւ պարբերաբար իրականացվող վարչարարության ներքո:

Իսկ ինչ վերաբերում է ՀԴՄ շահագործման կանոնների մեկ տարվա ընթացքում խախտման 2-րդ դեպքին՝ գործունեության կասեցմանը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ հարկ վճարողը ինքնուրույն է որոշելու՝ փակել գործունեության օբյեկտը, թե վճարել սահմանված տուգանքը եւ շարունակել գործունեությունը:

Տպել
Ամենաշատ