News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը հերթական շոուն է սարքել՝ այս անգամ ռուս փորձագետների մասնակցությամբ։ Այս մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով ադրբեջանական իշխանությունների կողմից ռուսաստանցի քաղաքագետների եւ փորձագետների խմբի ճամփորդությունները Ադրբեջանի Հանրապետությունում։  

«Ադրբեջանի հաշվին, այսպես կոչված, ռուս փորձագետները, որոնք ճամփորդել են Ադրբեջան եւ պիտի գնային շփման գիծ, այլ հայտարարություններ պետք է անեի՞ն։ Պարզ է, որ այդ ամենը թատերական բեմականացում էր, որի նպատակը այդ հայտարարություններն էին։ Հնարավոր է, որ այդ ձեւակերպումները գրվել են այլ տեղ եւ տրվել են փորձագետներին հնչեցնելու համար»,–ասել է Բալայանը՝ հավելելով, որ ՌԴ պաշտոնական դիրքորոշումը հայ–ռուսական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի մասով պարբերաբար հնչեցվում են. «Ադրբեջանը փորձում էր հերթական շոուն սարքել, բայց այն տապալվեց»,–նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանցի քաղաքագետների եւ փորձագետների խմբին տարել են շփման գիծ՝ փորձելով Ջոջուղ մարջանլի գյուղը ներկայացնել որպես «ազատագրված», չնայած այն երբեք չի գտնվել Արցախի վերահսկողության ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ