News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մարտի 1-ի քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նրան եւ պաշտոնատար այլ անձանց մեղադրում են Սահմանադրության խախտմամբ հանրապետությունում փաստացի ռազմական դրություն հաստատելու, Զինված ուժերը քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ օգտագործելու համար: Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Նշենք, որ նույն գործի շրջանակում օրերս հարցաքննվել է նաեւ պաշտպանության մեկ այլ նախկին նախարար՝ Սեյրան Օհանյանը. 2018 թվականին նա զբաղեցնում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Մեր թղթակցի հետ զրույցում Օհանյանն ասել է՝ մեկ շաբաթ առաջ ծանուցագիր է ստացել եւ ներկայացել է քննչական մարմին: Նա, սակայն, չի ցանկացել այլ մանրամասներ հայտնել, ինչպես նաեւ մեկնաբանել Միքայել Հարությունյանին այս գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը:

ԱԱԾ-ի բացահայտումների թիրախում հիմա էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն է. նա բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել: ԱԱԾ-ն օպերատիվ տվյալներ ունի, որ նա յուրացումներ է կատարել եւ չարաշահել է հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները: Ծառայության տեղեկացմամբ՝ Արա Վարդանյանը խոստովանել է, որ հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծի միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ խաղադրույքներ է կատարել տարբեր առցանց խաղատներում: Վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը վերադարձրել է Հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին, իսկ հետո անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ թաքցնելով Հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը: ԱԱԾ տվյալներով, Արա Վարդանյանը 2016-2018 թվականներին Հիմնադրամի բանկային քարտից առցանց խաղատներին փոխանցել է շուրջ 130 մլն դրամ: «Հայաստան» համահայկական հիմնադրամում ներկայում ստուգումներ են կատարվում՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաեւ հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու համար:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում նախօրեին միջադեպ է տեղի ունեցել: 50-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանը հարվածել է իրեն, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա անվտանգության ղեկավար Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին, ըստ տուժողի, ներկա են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ու Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։

46-ամյա Էդուարդ Բաբայանն իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո ներկայացել է իրավապահներին: Նա որպես կասկածյալ ձերբակալվել է։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է Հատուկ քննչական կոմիտե եւ միջադեպի կապակցությամբ հարցաքննվել: Մինչ այդ, տուժողի կինը շտապել է զանգահարել մի քանի լրատվամիջոցների եւ հայտնել, որ Գագիկ Ծառուկյանն իր ամուսնուն չի հարվածել. ասել է՝  իրենք լավ հարաբերությունների մեջ են, եւ ամուսինը գետնին թափված ջրի պատճառով է սայթաքել եւ վնասվածքներ ստացել:

Նար-Դոսի փողոցի շենքերից մեկում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել. բնակարաններից մեկում պայթյունի հետեւանքով 88-ամյա կին է մահացել: Ռենատա Մնացականյանը խնամակալի հետ էր ապրում: Հարեւաններն ասում են՝ գազ իբալոն է պայթել: Տարեց կնոջ խնամակալին այրվածքներով հիվանդանոց են տեղափոխել: Նշենք, որ պայթյունի հետեւանքով հարեւան բնակարանները չեն վնասվել:

Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետում շուրջ 1500 հայկական բեռնատար է կուտակվել. դրանք բեռնված են գյուղմթերքով: Տրանսպորտի նախարարությունը պարզաբանել է լրատվամիջոցներում հայտնված այս տեղեկությունը՝ նշելով, որ պատճառը վրացական անցակետում ներդված նոր համակարգն է: Նախարարությունն արդեն բանակցում է վրացի եւ ռուս գործընկերների հետ: Կուտակումները պայմանավորված են նաեւ զբոսաշրջային հոսքերի կտրուկ աճով: Տրանսպորտի նախարարությունում թեժ գիծ է գործում. քաղաքացիները կարող են ճանապարհ ընկնելուց առաջ տեղեկանալ վրաց-ռուսական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Հուլիսի 3-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 7 դրամ 63 լումա, ֆունտինը՝ 636 դրամ:

Հուլիսի 4-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ուլրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը՝ 7: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +25+27, ցերեկը՝ +40+42 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ