News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Առաջիկա 3-5 տարիներին Հայաստանը կդիտվի որպես արեւային էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային առաջատար: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Շտիգեն» ընկերության տնօրեն Հայկ Շեկյանը:

Նրա խոսքով, արեւային էներգիան Հայաստանում բավական ինտենսիվ է զարգանում: Դրան նպաստում է արեւային ռեսուրսի առատությունը, որն այս տեխնոլոգիան յուրաքանչյուրին հասանելի է դարձնում: «Տարեկան կտրվածքում արեւային էներգիայի տարբեր ուղղություններով մենք 3-5 անգամ աճ  ենք տեսնում », - ասել է Շեկյանը:

Փորձագետը տեղեկացրել է, որ արեւային ջրատաքացման տեխնոլոգիայի փոխհատուցվելիությոևնը կարող է 3,5-4 տարի, իսկ արեւային էլեկտրակայանների դեպքում 5-6 տարի լինել:

Վերջին երկու ամիսներին պահանջարկի աճի պատճառով եւ որոշ միջազգային միտումների շնորհիվ (մասնավորապես Չինաստանում, պահանջարկի հանդեպ առաջարկի գերազանցման պատճառով ֆոտոէլեկտրական համակարգերի գները նվազել են), մենք գները իջեցրել ենք մոտ 10 տոկոսով: Այս գործոնը մեծացրել է այդ համակարգերի հասանելիությունը», - ասել է նա:

Շեկյանը շեշտել է, որ Հայաստանի համար արեւային էներգետիկան շատ շահավետ է, եւ ներդրողները դրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում: Նրա խոսքով, խոշոր ձեռնարկությունները նույնպես շահագրգռված են նման ներդրումներով:

Շեկյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայումս Հայաստանի տնտեսությունում որոշակի հանգստություն կա: «Սա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով: Սակայն սկզբունքորեն, ի տարբերություն այլ ոլորտների, վերականգնվող էներգիան՝ արեգակնային էներգիան ավելի քիչ են տուժել դրանից: Կարծում եմ, որ առաջիկա 3-5 տարիներին Հայաստանը կդիտվի ոչ միայն որպես այդ տեխնոլոգիաների առաջատար երկիր, այլ նաեւ որպես տարածաշրջանային առաջնորդ», - ընդգծել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլց․ Ղազախստանը Գերմանիայի կարևոր գործընկերն է հում նավթի մատակարարման հարցում
Ստորագրվել են կարևոր առևտրային պայմանագրեր Siemens, Siemens Energy, Deutsche Bahn, Linde Group և այլ ընկերությունների հետ
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Հայաստանը ընտրվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի անդամ
Արևելաեվրոպական խմբից իրենց թեկնածություններն էին առաջադրել Հայաստանի...
Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet
Անցած տարի Ադրբեջանի հետ համաձայնեցված պլանները դադարեցվել են...
Գերմանիան ժամանակից շուտ լցրեց գազի պահեստարանները մինչև 95 տոկոս
Ձմռանը գազապահեստարանների լիցքավորման մակարդակը սովորաբար նվազում է, իսկ ջեռուցման սեզոնի վերջում...
Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա
BOTAS-ը համաձայնագիր է ստորագրել Ռումինիային գազ մատակարարելու մասին...
Ամենաշատ