News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում բանակի կարիքների համար մշակվել են յուրահատուկ զրահաթիթեղներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է  ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՌՀՀ պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ Ստեփան Պետրոսյանը:

«Զրահապատ նյութեր եւ դրանց վրա հիմնված պաշտպանական կառուցվածքներ» նախագծի շրջանակներում պեռլիտի հիման վրա սինթեզվել է հատուկ բյուրեղապակյա նյութ, որը չափազանց ամուր է եւ այլ հետաքրքիր հատկություններ ունի: Դրա հիման վրա հնարավոր է կամայական ձեւի պաշտպանիչ կառուցվածքներ ստեղծել: Մասնավորապես, ստեղծվել են կորագիծ  զրահաթիթեղներ, որոնք կարելի է ընդգրկվել զրահապատ բաճկոնների ամբողջական փաթեթում:

Զրահաթիթեղների քաշը 2.2-2.3 կգ է, դրանք կարող են պաշտպանել այնպիսի զենքերի փամփուշտներից, ինչպիսիք են Դրագունովի դիպուկահարային հրացանը եւ արդիականացված Կալաշնիկովի հրացանը: Դրանցից արձակված փամփուշտները 10 մ հեռավորությունից կարող են ծակել երկաթգծի ռելսերը:

 «Սակայն մեր զրահաթիթեղները ունակ են դիմակայել այդ զենքին, եթե անգամ նրանց 10 մետրից կրակեն: Իրենց պաշտպանիչ հատկություններով եւ քաշի բնութագրիչներով, դրանք չեն զիջում օտարերկրյա նման թիթեղներին (ինչ-որ տեղ, եւ գերազանցում), բայց դրանց գները շատ ավելի ցածր են», - ասել է Պետրոսյանը:

 «Մենք կարծում ենք, որ այս տարվա ընթացքում ՊՆ-ն պատվեր կձեւակերպի, եւ այս տարի մենք մեր զինծառայողներին կապահովենք «Վահան» անվանումով հայրենական զրահաթիթեղների առաջին խմբաքանակով: Մենք արդեն մշակել ենք ամբողջ տեխնոլոգիական ուղին եւ սպասում ենք վերջնական պայմանագրի ստորագրմանը», - տեղեկացրել է փորձագետը: Ըստ նրա, արտադրանքով հետաքրքրվում են նաեւ արտասահմանից:

Զրահաթիթեղները մշակվել են ԲԲԸ «Օպտոէլեկտրոնիկայի գիտաարտադրական կենտրոնի» մասնագետների ջանքերով: «Այս ամենը արտոնագրված է Հայաստանում», - ընդգծել է Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ