News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային գործունեությունը միշտ խաղաղ է եղել, հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոհանին ՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ Վիեննայում հանդիպման ժամանակ, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ եթե իրանական միջուկային համաձայնագրի շրջանակում իրանցի ժողովրդի իրավունքները չպահպանվեն, ապա համաձայնագրում մնալու պատճառներ չեն լինի։ Ռոհանին նշել է , որ իրանական միջուկային համաձայնագիրը մեծ հաջողություն էր դիվանագիտության ու ՄԱԳԱՏԷ-ի համար, ու այդ հաջողության պահպանումը կախված է բոլոր կողմերի պարտավորությունների հավասարակշռությունից։

Խոսելով համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին՝ Ռոհանին նշել է, որ ստեղծված իրավիճակում մյուս ստորագրած կողմերը պատասխանատու են այդ քայլին հակազդելու ու պարտավորությունների դիսբալանսը փոխհատուցելու համար։

Ամանոն  իր կողմից նշել է, որ այդ համաձայնագիրը հոյակապ տեխնիկական ու դիվանագիտական ձեռքբերում է, ու ՄԱԳԱՏԷ-ն բազմիցս հաստատել է, որ Իրանը ամբողջովին կատարել է գործարքի մասով իր պարտավորությունները։ Նա նաեւ բարձր է գնահատել Իրանի զսպվածությունը պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ