News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքն առաջարկում է ընտրությունների ժամանակ թույլ չտալ անձը հաստատող անվավեր փաստաթղթով մասնակցել քվեարկության. դրանով ընտրողների ցուցակից դուրս կհանվեն մոտ 200 հազար անուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխություններից հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նրա խոսքով, այդ անձինք որպես կանոն Հայաստանում չեն, այլապես կունենային վավեր անձնագրեր. «Եթե կլինեն մարդիկ, որոնք Հայաստանում են, բայց չունեն վավեր անձնագիր, ապա կառավարությունը պետք է ստեղծի արագ արձագանքման մեխանիզմներ, որ անգամ քվեարկության օրը նա քվեարկության օրը ընտրելու հնարավորություն ստանա: Ընտրողների ցուցակից հանելով 200 հազար անուն, որոնք ամենայն հավանականությամբ արտերկրում են, մենք կկանխենք նրանց փոխարեն քվեարկելու հնարավորությունը»,-հայտարարեց Լենա Նազարյանը:

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը այս առնչությամբ նշեց, որ այստեղ խնդիր է մարդկանց ընտրական ցուցակներից հանելը, որովհետեւ կառավարության պարտականությունն է մաքրել ցուցակները. «Կառավարությունը պետք է կազմակերպի դռնեդուռ արշավ, որպեսզի նախքան մարդկանց ցուցակից հանելը համոզվի, որ նրանք իսկապես երկրում չեն: Ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք մարդուն հանելու ընտրական ցուցակից միայն նրա համար, որ նա նոր անձնագիր ձեռք չի բերել»:

ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ գյուղական վայրերում շատ կան մարդիկ, որոնք կարիք չեն ունեցել վավերական դարձնել իրենց անձնագրերը, ու դա հիմք չպետք է լինի, որ ընտրողների ցուցակից նարնց հանենք:

Լենա Նազարյանն ասաց, որ սա կանխարգելող մեխանիզմ է, քանի որ եթե կա մտավախություն, որ կան հազարավոր մարդիկ, որոնք երկրում չեն, բայց ընտրողների ցուցակում են, նրանց փոխարեն կարող են ուրիշները գալ, քվեարկել:

ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը հարց բարձրացրեց, թե եթե մարդը Հայաստանում չէ, ինչպե՞ս կարող է մեկ այլ անձ նրա անձնագրով քվեարկել. «Երբ անհեթեթ լուրեր էին շրջում, որ «լեւի» ID քարտեր են տպվում, դա չիմանալուց է: Երբ դու անգամ մատնահետք ես հանձնում, այդ մատնահետքերը համադրվում է բազայի ողջ տվյալների հետ եւ եթե պարզվեց, որ նման մատնահետքեր կան, համակարգն ահազանգելու է: Սա տեխնոլոգիա է եւ եթե դուք շրջանցելու եք սա, նշանակում է պաշտպանության մակարդակը նվազեցնելու եք, ես չէի ուզենա, որ ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի անվտանգության մակարդակը նվազեր:

Երկրորդ խնդիրը փողն է, այդ օրն ստանալ փաստաթուղթը գումար արժի ու եթե պետությունը այդ օրը անվճար տալիս է փաստաթուղթը, էլ ինչո՞ւ եմ ես փող ծախսում, այդ օրը կգամ կստանամ փաստաթուղթը: Ինչ վերաբերում է լրացուցիչ ցուցակներ կազմելուն, դա այն է, ինչի դեմ միշտ պայքարել ենք, քանի որ դա հավելագրումների լավագույն ճանապարհ է: Լրացուցիչ ցուցակները պատուհաս են եղել: Դրա համար պետք է լրացուցիչ ցուցակը եւս հրապարակային լինի»:

Լենա Նազարյանն էլ արձագանքեց, որ կարող է պատահել, որ մեկն ուրիշի փոխարեն քվեարկի. «Դա կարող է պատահել, օրինակ մի հեռավոր գյուղում, որտեղ չգործի էլեկտրոնային սարքը, եւ թղթով մոտենան հանձնաժողովի անդամին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ