News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 10-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 37 հարց, որից 26-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, ընդգրկված է Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին, Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին, Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին, Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին, Որդեգրման մասին որոշումների նախագծերը:

Բացի այդ, մեկ այլ նախագծով Երևանում կայանալիք` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ  ժամանող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ