News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն կքննարկի մի քանի երկրների դիմումները Իրանի դեմ պատժամիջոցներից ազատելու մասին, որոնք գործողության մեջ կդրվեն նոյեմբերին՝ իրանական նավթի արտահանումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Sky News Arabia-ի հետ հարցազրույցում:

«Մի քանի երկրներ կան, որոնք դիմել են ԱՄՆ-ին եւ խնդրել պատժամիջոցները մեղմելու մասին: Մենք նրանց խնդրանքները կքննարկենք»,- ասել է Պոմպեոն՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր իրանական միջուկային ծրագրից դուրս գալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ