News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քիրսթեն Նիլսենը երեքշաբթի հայտարարել է, որ իր երկիրը պայքարում է Կենտրոնական Ամերիկայի երկրների անօրինական միգրանտների փոխադրմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությունների դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Նա նաեւ խոստացել է շարունակել աշխատանքը ԱՄՆ–ում միգրանտների ընտանիքների վերամիավորման շուրջ։ Նիլսենը միեւնույն ժամանակ նկատել է, որ անօրինական միգրանտները պետք է որքան հնարավոր է շուտ հայրենադարձվեն։

Հիշեցնենք, որ ապրիլին հայտարարված «զրոյական հանդուրժողականություն» քաղաքականության պատճառով ամերիկյան իշխանությունները ձերբակալում են սահմանն անօրինական կերպով հատող ընտանիքներին, որից հետո ծնողներին ուղարկում էին մեկուսարաններ, իսկ երեխաներին հատուկ կենտրոններ, քանի որ երեխաները քրեական պատասխանատվության ենթակա չեն։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է անօրինական միգրանտների ընտանիքների բաժանման պրակտիկան։ Հունիսի վերջին Քալիֆորնիա նահանգի դաշնային դատարանը վճռել է 14 օրվա ընթացքում ընտանիքների հետ վերամիավորել մինչեւ 5 տարեկան երեխաներին  եւ 30 օրում՝ 5-ից բարձր տարիքի երեխաներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ