News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այս մասին տեղեկացվում է Լոնդոնում Հայաստանի դեսպանատան միկրոբլոգում:

Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դունկանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Խորհրդարանի անդամներ Սթիվ Փաունդը եւ Խալիդ Մահմուդը կողմ են հանդես եկել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին:

Վավերացման հաջորդ փուլը փաստաթղթի քննարկումն է Լորդերի պալատում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ