News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի իր նավթահանքերի ջրային տարածքներ իրանական նավերի ներխուժման կապակցությամբ դիմել է ՄԱԿ-ին, հաղորդում է «Վեստի»-ն՝ վկայակոչելով էմիրական WAM լրատվական գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ իրանական նավերը եւ մոտորանավերը բազմիցս «ներխուժել են» Սաուդյան Արաբիայի տարածքային ջրերում նավթի հանքավայրերի եւ նավթային հարթակների փակ տարածքներ: Ընդ որում, չի հաղորդվում՝ այդ նավերը ռազմական են, թե քաղաքացիական:

Միավորված ազգերի կազմակերպությունում Սաուդյան Արաբիայի մշտական ներկայացուցիչ Աբդուլլահ ալ-Մուալիմին հայտարարել է, որ, չնայած Թեհրանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դեմ ուղղված նախորդ բողոքի նոտաներին, խախտումների թիվն ավելացել է, ինչը Էր-Ռիյադին ստիպել է «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ թագավորությունում գործող կանոնների համաձայն»:

Պարսից ծոցում ծովային սահմանը սահմանելիս Սաուդյան Արաբիան հղում է կատարում 1968 թվականին շահական Իրանի հետ կնքված համաձայնությանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ