News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկից հայտարարել են, որ գլոբալ տնտեսությունը ամեն տարի մինչեւ 30 տրլն դոլար է կորցնում այն պատճառով, որ աղջիկները թերի կրթություն են ստանում: Այս մասին նշված է ֆինանսական կազմակերպության զեկույցում, փոխանցում է RT-ն:

Նշվում է, որ աշխարհում աղջիկների 89 տոկոսը տարրական կրթություն է ստանում, որոնցից միայն 77 տոկոսն է ստանում թերի միջնակարգ կրթություն (երկրների մեծ մասում սա ուսման 9 տարին է):

«Աղջիկների կրթություն ստանալու հնարավորությունների սահմանափակումը եւ 12-ամյա ուսումն ավարտելու խոչընդոտները երկրներին արժենում են 15 տրլն-ից մինչեւ 30 տրլն դոլար…»,- նշված է զեկույցում:

Նշվում է, որ եկամտի ցածր մակարդակով երկրներում աղջիների առնվազն երկու երրորդը տարրական դպրոցն ավարտում է, իսկ միջնակարգն ավարտում է 3 աղջկանից միայն մեկը:

«Միջնակարգ կրթություն ունեցող կանայք մեծ հավանականությամբ կաշխատեն, եւ նրանք գրեթե 2 անգամ ավելի են վաստակում, քան նրանք, ովքեր կրթություն չունեն»,- պարզաբանել են Համաշխարհային բանկից:

Զեկույցում նշվում է, որ ներկայումս աշխարհում մոտ 132 մլն աղջիկ դպրոցում չի հաճախում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ