News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պնդում է անցկացնել ոչ միայն քաղաքապետի, այլ նաեւ ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12–ին լրագորղների հետ զրույցում հայտարարեց ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։

«Նախընտրելի է, որ այդ ընտրությունները տեղի ունենան ոչ թե արագ, այլ մի քիչ ժամանակ տրամադրվի։ Եթե, այնուամենայնիվ, որոշեն իրենց նախընտրած օրը անցկացնել, մենք ժամանակավոր կմասնակցենք, եւ կտեսնենք ինչպիսին կլինի պատկերը։ Սակայն մենք պնդում ենք, որ տեղի ունենան որ միայն քաղաքապետի, այլ նաեւ ավագանու ընտրություններ»,–նշեց նա։ 

Փոստանջյանը համոզված է՝ ՀՀԿ–ն այս «կոմայից» այլեւս երբեք դուրս չի գա. «Այն, որ ՀՀԿ–ն ժողովրդի կողմից չունի հարգանք, միանշանակ է։ ՀՀԿ–ն այդ «կոմայից» այլեւս երբեք դուրս չի գա։ Նրանք արհեստական սնուցմամբ փորձում են իրենց կյանքը երկարաձգել»։

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարը հավաստիացրեց՝ իրենք  ունենք քաղաքապետի իրենց թեկնածուն, եւ որպես քաղաքական ուժ իրենց մասնակցությունը ցուցաբերելու ենք ընտրություններին։

Հարցին՝ իրենց թեկնածուն հենց ի՞նքն է, նա չժխտեց, բայց եւ չհաստատեց։ «Մենք որոշում կկայացնենք»,–նշեց Փոստանջյանը։

Իսկ «Ելք»–ի հետ միասնական թեկնածու առաջադրելու տարբերակ քննարկելու անհրաժեշտություն նա չի տեսնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ