News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե հուլիսի 16-ին Երեւանի ավագանին ընտրի Երեւանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որեւէ մեկը չի կարող անվստահություն հայտնել: Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեւան քաղաքի ավագանին որոշում կայացրեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել ս.թ. հուլիսի 16-ին:

Այսպիսի շտապողականությունից կարել է եզրակացնել, որ չի բացառվում, որ Հանրապետական խմբակցությունը կարող է առաջադրել իր թեկնածուին եւ ընտրել քաղաքապետ, քանի որ այս պահին ունի ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Հատկանշական է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով Երեւանի քաղաքապետին կարող է անվստահություն հայտնվել միայն մեկ տարի հետո:

Սա նշանակում է, որ եթե ս.թ. հուլիսի 16-ին Երեւանի ավագանին ընտրի Երեւանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որեւէ մեկը չի կարող անվստահություն հայտնել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

Նկատենք, որ եթե Երեւանի ավագանուն չհաջողվի քաղաքապետ ընտրել, ապա ավագանին կցրվի եւ տեղի կունենան ավագանու ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ