ԱՄՆ-ն ամբողջությամբ սատարում է ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Ջիմ Մետիսը՝ նշելով, որ Դաշինքն ավելի ուժեղ է դարձել՝ շնորհիվ բարեփոխումների եւ պաշտպանության հարցում դաշնակիցների ստանձնած պարտավորությունների։
Պատասխանելով ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ին հավատարիմ լինելու հարցին՝ Մետիսը ասել է, որ «դա հենց այնպես է, ինչպես նշել է նախագահ Դոնալդ Թրամփը»։ «Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք ՆԱՏՕ-ին»,-ասել է նա։