News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցույց է տվել, որ ցանկանում է Հյուսիսային Կորեան վերածել «նորմալ երկրի»: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, հայտնում է «Ռենհափ» գործակալությունը:

Նա կորեական ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է արել ձգտել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը:

«Ես Կիմ Չեն Ընին հանդիպել եմ երկու անգամ: Կիմն իսկապես ցանկանում է վերջ տալ գաղափարական առճակատմանը եւ Հյուսիսային Կորեան վերածել նորմալ երկրի»,- ասել է Մուն Չժե Ինը:

«Եթե նախագահ Կիմ Չեն Ընը կատարի ապամիջուկայնացման իր խոստումը, կկարողանա իր երկիրը բերել բարգավաճման»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ