News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը կրկին կոչ է արել պետական գանձարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին աշխատել Հայաստանի կառավարության հետ նոր հարկային պայմանագիր կնքելու հարցի շուրջ, որը կվերացնի կրկնակի հարկումը եւ դրանով կնպաստի ներդրումների հարցում գլխավոր արգելքի վերացմանն ու կօգնի երկկողմ թափանցիկ հարաբերությունների կայուն զարգացմանը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

 

Շերմանը հիշեցրել է քարտուղար Մնուչինին իր պարտավորության մասին՝ «առնվազն մեկ հարկային իրավաբանի տրամադրել 28 ժամ ծրագրի շուրջ աշխատելու համար»: Շերմանի այս քայլը համընկավ կոնգրեսականների կողմից  նամակի ստորագրման հետ: Նշենք, որ արդեն 31 կոնգրեսականներ ստորագրել են նամակ ՝ կոչ անելով ԱՄՆ կառավարությանը փոխարինել հնացած եւ սովետական ժամանակներից մնացած հարկային պայմանագիրը:

Շերմանը նշել է, որ աշխատանքները չեն սկսվել եւ դա պալատի մեղքով չէ: Հայաստանի կառավարությունը կտրուկ թռիչք է կատարել դեպի ժողովրդավարացում, որը շատերն են ողջունում: Նա համոզված է, որ Երեւանում կրքերը հանդարտվելուն պես Հայաստանի կառավարությունը կդիմի իրենց՝ հավատարիմ մնալով թափանցիկության մոդելին, որը պահանջվում է իրենց հարկային պայմանագրով:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել Շերմանին ԱՄՆ-Հայաստան հարկային պայմանագրի ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքի համար, որով կվերացվի կրկնակի հարկումն ու Հայաստանը կդառնա ներդրումների համար գրավիչ երկիր:

«Այս պայմանագրի արժեքը շատ ավելին է, քան սպասվող երկկողմ ֆինանսական ձեռքբերումները: Դրա ընդունումը կամրապնդի հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները, Հայաստանը կկապի Արեւմուտքի հետ՝ Երեւանին տալով ավելի մեծ ռազմավարական հնարավորություններ եւ անկախություն տարածաշրջանային ուժերի հետ շփման գործում»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ կոնգրեսականների Դեւիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը եւս 29 կոնգրեսականների հետ կոչ էին  արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ՝ դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին, հետեւաբար այն չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի ավելացող բարդությունները, ինչպես նաեւ հայ եւ ամերիկացի ժողովուրդների բարեկամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ