News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

McDonald's արագ սննդի ռեստորանների ցանցը ԱՄՆ-ի 14 նահանգներում գտնվող իր մոտ 3 հազար ռեստորաններում դադարեցրել է աղցանների վաճառքը զանգվածային թունավորումների դեպքերից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով The Wall Street Journal պարբերականը։

Ավելի վաղ Իլինոյս ու Այովա նահանգների իշխանությունները հայտնել էին, որ հետաքննում են ցիկլոսպորոզով տեղի բնակիչների վարակման դեպքերը։ Դրանց մի մասը, ենթադրաբար, տեղի է ունեցել  McDonald's ռեստորաններ այցելելուց հետո։ Իլինոյսում մայիսի կեսերից առայսօր հիվանդացել է  90 մարդ, իսկ Այովայում ՝ հունիսի վերջից մինչև հիմա՝ 15 մարդ։ Նախնական հետաքննությունը բացահայտել է հիվանդության առաջացման ու  McDonald's ռեստորաններում աղցան ուտելու միջև կապը։

 McDonald's-ից հայտնել են, որ «կանխարգելիչ նպատակներով» որոշել են աղցանները հանել ԱՄՆ 14 նահանգների մոտ 3 հազար ռեստորանների ճաշացանկից։ Խոսքն այն հաստատությունների մասին է, որոնք համագործակցում են այդ նույն մատակարար ֆիրմայի հետ, որն  աղցաններ է առաքում Այովայի ու Իլինոյսի ցանցային ռեստորաններին։ Այդ ֆիրմայի անվանումը  McDonald's-ը չի նշել։  McDonald's-ից հայտնել են, որ համագործակցում են իշխանությունների հետ, հետաքննում են թունավորման դեպքերը ու մտադիր են մոտ ժամանակներս փոխել աղցանների մատակարարին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ