News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շաբաթ՝ հուլիսի 14-ին, Ուկրաինայի ՆԳ նախարարությունը եւ ֆրանսիական Airbus Helicopter կորպորացիան 555 մլն եվրո գումարի 55 ուղղաթիռի Ուկրաինա մատակարարման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին իր թվիթերում գրել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Նա նշել է, որ պայմանագրով ծախսերի մի մասը կկատարեն ֆրանսիացի գործընկերները:

Ուկրաինայի ՆԳՆ հաղորդակցության դեպարտամենտից հայտնում են, որ այսօր՝ Ֆրանսիայի անկախության օրը, համապատասխան պայմանագիրը ստորագրել են Ուկրաինական ավիատրանսպորտային «Խորիվ-ավիա» ձեռնարկության տնօրեն Գենադի Բալան եւ «Airbus Helicopters» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բրյունո Իվենը:

Ֆրանսիական արտադրության ուղղաթիռները կտրամադրվեն արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը, Ազգային գվարդիային, Ազգային ոստիկանությանը եւ Պետական սահմանապահ ծառայությանը: ՆԳՆ-ն նախատեսում է ստանալ ուղղաթիռների 3 մոդելներ՝ Н145, Н125 եւ Н225:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ