News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոնդոնի բնակիչուհին իր տան աստիճաններից աղմուկ է լսել եւ զանգահարել է ոստիկանություն՝ կասկածելով, որ ինչ-որ մեկն ապօրինի կերպով ներխուժել է իր տունը: Ժամանած ոստիկանության աշխատակիցները տեղում սկյուռ են հայտնաբերել, փոխանցում է «Մոյա պլանետա»-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ «ոստիկանության սպաները պարզել են, որ միակ կասկածյալը սկյուռն է: Նա մի քանի իր էր կոտրել եւ թափթփել տունը: Սկյուռը չի ձերբակալվել եւ ազատ է արձակվել առանց մեղադրանքների առաջադրման»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ