News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 15
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի ֆեդերացիան անկախ հասարական կազմակերպություն է, բայց տրամաբանությունը հուշում է, որ մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են, եւ ես հուսով եմ, որ ՀՖՖ-ն հենց այս տրամաբանությամբ էլ կգործի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, առաջիկայում ՀՖՖ նախագահի ընտրություններ տեղի կունենան. «Ես հույս ունեմ, որ դրանք տրամաբանական լուծումների կհանգեցնեն։ Իսկ տրամաբանությունն ու միտումները հուշում են, որ այդ փոփոխությունները պետք է տեղի ունենա ֆուտբոլում»։

Փաշինյանը նկատեց, որ շատ մեծ պոտենցիալ կա հայկական ֆուտբոլում կուտակված. «Աշխարհի խաղերն էլ ցույց են տալիս, որ հաջողություն ունենում են այն հավաքականները, որոնք լավ, բարձր մակարդակի ազգային առաջնություն են ունենում։ Ցավոք, մեր ազգային առաջնության մակարդակը շարունակաբար ընկնում է եւ դա մտահոգիչ է։ Այդ միտումը պետք է կանգնեցնել ու հետ շրջել։  Ես հույս ունեմ, որ դա տեղի կունենա։ Ես հույս ունեմ, որ մեր ահռելի պոտենցիալը որ կա Հայաստանում եւ սփյուռքում, հնարավոր կլինի մեկտեղել Հայաստանում եւ հաջողություններ գրանցել»,-ընդգծեց Փաշինյանը։

Տպել
Partner news