News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն նամակ է հղել ՕՊԷԿ-ի  (անգլ.՝ The Organization of the Petroleum Exporting Countries; կրճատ՝ ՆԱԵԿ կամ ՕՊԵԿ, անգլ.՝ OPEC) նախագահին, որում նա հայտարարել է, որ կազմակերպության արդյունավետությունը կնվազի՝ դրա անդամ երկրների կողմից նավթի արդյունահանման կրճատման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՕՊԷԿ-ը եւ մի շարք ոչ անդամ երկրներ (ՕՊԷՔ+) 2016 թվականի վերջերին Վիեննայում համաձայնել էին նավթի արդյունահանման օրական ծավալը 2016 թվականի հոկտեմբերի մակարդակի համեմատ կրճատել 1.8 միլիոն բառելով, որից 300 հազարը բաժին է ընկնում Ռուսաստանին: Գործարքը մեկնարկել էր 2017 թվականի սկզբից եւ երկու անգամ երկարաձգվել էր՝ վերջի անգամ՝ մինչեւ 2018 թվականի վերջը: Այս տարվա հունիսի վերջին ՕՊԷՔ+-ը  համաձայնեցրել էր գործարքի գերակատարումից խուսափելու նպատակը: Պարզվել էր, որ գործնականում սա կնշանակի օրական 1 միլիոն բարելով արդյունահանման ծավալների ավելացում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից՝ 200 հազար բարել:

«Իմ կարծիքով, եթե ՕՊԵԿ-ի անդամ երկրները լիովին չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա կազմակերպության՝ որպես զարգացող երկրների գրեթե վաթսուն տարվա պատմություն ունեցող միակ միջկառավարական ասոցիացիա, գործունեության արդյունավետությունն աստիճանաբար կործանվելու է, եւ դրա համար պատասխանատվություն կկրեն այն երկրները, որոնք խախտում են իրենց պարտավորությունները»,- հայտարարել է Զանգանեն նամակում, որի տեքստը հրապարակել է Shana գործակալությունը

Նախարարը նշում է, որ, ՕՊԷԿ-ի ավերջին ամենամսյա հաշվետվության համաձայն, կազմակերպության որոշ անդամ երկրների արտահանման մակարդակը հունիսին շատ ավելի բարձր էր, քան ՕՊԷԿ-ի պայմանագրի շրջանակներում նախատեսված քվոտաներով մակարդակը: Նրա կարծիքով՝ ՕՊԷԿ-ի նախարարական մոնիտորինգային հանձնաժողովը պետք է ուշադիր հետեւի գործարքի մասնակից երկրներում արդյունահանմանը եւ ՕՊԷԿ-ի հանդիպումների ժամանակ հայտնի դրանցից յուրաքանչյուրի տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ