News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք է վերահսկել, թե ովքեր են դիտորդ դառնում, որովհետեւ, այնուամենայնիվ, կան անձինք, որ իրավունք չունեն դիտորդ լինել, օրինակ՝ թեկնածուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարությունում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շրջանակում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով, կարելի է գնալ միջանկյալ լուծման, որ կազմակերպությունը ԿԸՀ ներկայացնի դիտորդների ցուցակ, որը կարող է փոփոխել մինչեւ ընտրություններից առաջ 10-րդ օրը։

«Նախորդ ընտրություններում մենք ունեցել ենք 28 հազար հավատարմագրված դիտորդ, որոնցից հաստատ 5000-ից քիչն էր, որ իրապես դիտորդ էր եւ իրապես դիտորդություն էր իրականացնում, իսկ շուրջ 20 հազար մարդ, ես վստահ եմ, որ դիտորդի անվան տակ ուղղակի տեղամասում վստահված անձ էր, ինչը խնդրահարույց է, որովհետեւ ամեն դեպքում ԸՕ-ն ենթադրում է, որ կուսակցության ներկայացուցիչները մեկ ընտրատեղամասում պետք է սահմանափակված լինեն։ Այնինչ, դիտորդական առաքելության քողի տակ բազմաթիվ կուսակցություններ շրջանցում էին այդ արգելքը»,- նկատեց Իոաննիսյանը։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանն առաջարկեց դիտորդների վարքագծի ամբողջ պատասխանատվությունը ԿԸՀ-ից վերցնել եւ դնել հավատարմագրող կազմակերպությունների վրա, որոնք իրենք կհավատարմագրվեն եւ կստանան որոշակի քանակությամբ բեյջեր, եւ սահմանել որոշակի պատասխանատվություն։ Նրա խոսքով՝ նաեւ դիտորդների համար պետք է պարտավորություն սահմանել զեկույցներ ներկայացնելը։

Դ.Իոաննիսյանը նշեց, որ, եթե ամրագրում են հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն, ապա դրա չներկայացման դեպքում պատասխանատվություն պետք է լինի, նաեւ զեկույցի համար չափանիշեր պետք է սահմանվեն, որ 1-2 նախադասությամբ զեկույցներ չլինեն։

Դ.Իոաննիսյանը հայտնեց, որ ընտրություններում տեղամասային հանձնաժողովներում դիտորդների եւ լրագրողների թվի սահմանափակում չի լինելու: Նա տեղեկացրեց, որ դիտորդներին, լրագրողներին ընտրատեղամասից հեռացնելու ինստիտուտը դեռեւս պահպանվում է, բայց փոփոխություններ կլինեն:

Հանձնաժողովի քարտուղարը տեղեկացրեց, որ նախատեսվում է նաեւ կրճատել հավատարմագրման ժամկետները՝ գործող 15 օրվա փոխարեն՝ մինչեւ 10-12 օր:

Հարցին, թե ո՞վ է որոշելու, թե որ միջազգային ՀԿ-ն է դիտորդական առաքելություն իրականացնելու, Իոաննիսյանը պատասխանեց, որ միջազգային դիտորդական առաքելության համար չափանիշներ պետք է դրվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ