News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.43
EUR
434.7
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ անցյալ տարի Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել ու ծեծի են ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։

Օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանն այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու նրա կամքին հակառակ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ:

Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ: Այնուհետեւ նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։

Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլեւս չի զբաղվելու: Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։

Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանն այլ քրեական գործի շրջանակում կալանավորված է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպանություն՝ Վանաձորում. Սպանվածը հայտնի էր քրեական պատմություններով. Ամիսներ առաջ կրակել էին նրա կնոջ ուղղությամբ
Ավտոմեքենայի և սպանվածի վրա հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր...
Թուրքիայի ոստիկանությունը փախուստի դիմած ավելի քան հազար հանցագործի բռնելու մասշտաբային գործողություն է իրականացրել
Թուրքիայի ոստիկանությունը բնել է ավելի քան հազար փախստական հանցագործի...
Փարիզում երեք վրացի ձերբակալվել է Պուշկինի հազվադեպ հրատարակությունների գողության մեղադրանքով
Փարիզում ձերբակալվել է երեք վրացի...
ԱՄՆ-ը Մեքսիկայից պահանջում է արտահանձնել «Սինալոա» թմրակարտելի առաջնորդներից մեկին
ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավարը պարզաբանել է, որ Պերես Սալասը ղեկավարել է նարկոկարտելի արշավանքները, այդ թվում՝ պատասխանատու լինելով մարդկանց սպանության, առևանգման և խոշտանգումների համար...
Ավստրալիայի ոստիկանությունը Մելբուռնում 150 կիլոգրամ կոկաին է առգրավել
Կոկաինը թաքցված էր բեռնանավի ստորին հատվածում...
Սանկտ Պետերբուրգի «ադրբեջանական մաֆիայի» առաջնորդին Ադրբեջանից արտահանձնել են Ռուսաստան. MK
Պարզվել է, որ այս տարվա հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը Մամեդովը այլ ծանոթների հետ «թեթև պատրվակով...
Ամենաշատ