News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի հարգելի՛ աշխատակիցներ,«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի և անձամբ իմ անունից, պատիվ ունեմ շնորհավորել Ձեզ՝ լեռնագործի և մետաղագործի մասնագիտական տոնի առթիվ և իմ երախտագիտությունը հայտնել ՀՀ հանքարդյունաբերության զարգացման ճանապարհին՝ Ձեր մեծագույն ավանդի համար։ 

Չնայած արտաքին ճգնաժամային դժվարություններին, ուրախալի է, որ հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են աշխատել կայուն՝ բարեխղճորեն կատարելով իրենց հարկային և սոցիալական պարտավորությունները,  և որ ամենագլխավորն է, իրականացնում են երկարաժամկետ զարգացման ստրատեգիա։

Դո՛ւք Ձեր կյանքը նվիրել եք աշխարհում ամենահարգված և հնագույն մասնագիտություններից մեկին։ Հնագիտական պեղումները մեզ հուշում են այն մասին, որ մարդիկ սովորել են մետաղ մշակել դեռ մ.թ.ա. 5-6-րդ  հազարամյակում։ Մինչև այսօր էլ հանքագործությունը և մետաղագործությունը, համարվում են արդյունաբերության առաջատար ճյուղեր, որոնց վրա էլ հիմնվում են պետության  փառքը և արդյունաբերական հզորությունը։

Հարգելի՛ գործընկերներ, մենք հպարտանալու շատ առիթներ ունենք, քանի որ 2007 թ.-ից ի վեր, երբ ունեինք կանգնած արտադրություն՝  առանց տեխնիկայի և սարքավորումների, հսկայական պարտքեր,  այսօր մեր տեխնոլոգիական և արտադրական  պոտենցիալով,  ճյուղի առաջատարն ենք դարձել։

Այդ ճանապարհը մենք անցանք միասին, որի համար հայտնում եմ Ձեզ իմ շնորհակալությունը։

Ձեր աշխատանքը պահանջում է մեծ վարպետություն, եզակի կոմպետենտություն և անձազոհություն։

Ձեր պատասխանատվության բարձր զգացումի, սիրած գործին նվիրվելու շնորհիվ է, որ պահպանվում և բազմապատկվում են մետաղագործական արդյունաբերության լավագույն ավանդույթները։

Ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, բեղմնավոր աշխատանք, ստեղծագործական և աշխատանքային հաջողություններ,  նվաճումներ և անձնական երջանկություն։

Թող Ձեր կյանքում լինի կայունություն և բարօրություն, Ձեր ընտանիքներում՝ ջերմություն ու բարեկեցություն»։

Հարգանքով՝  «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ