News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


ՀՅԴ-ն առաջարկում բաց ցուցակներով համամասնական ընտրություն, երբ ընտրողը ոչ միայն ձայն է տալիս այդ կուսակցությանը, այլեւ որոշում է, թե այդ ցուցակից ովքեր կարող են ընտրվել՝ իր ձայնը տալով այս կամ այն թեկնածուին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ այս մոդելը կարեւոր է նաեւ կուսակցությունների կայացման տեսանկյունից, քանի որ խնդիր ունենք ներկուսակցական ժողովրդավարությունը կայացնելու: «Դրա լավագույն ձեւը ժողովրդի մասնակցությամբ կուսակցությունների ներկուսակցական քաղաքականության որոշումն է: Ընտրությունների ժամանակ այդ բաշխման հարցում ժողովրդի մասնակցությունը շատ կարեւոր է»,-ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով, իր առաջարկած համակարգը կարող է բերել նաեւ խնդիրներ. «Առաջինը այն է, որ քվոտաների հարցը չի լուծվում, բայց ո՞վ ասաց, որ ժողովուրդը պետք է քվոտա տա, դա ժողովրդավարության հետ կապ չունի: Ես դեմ չեմ, որ լինեն քվոտաներ, կանանց քվոտա, մարզերի քվոտա եւ այլն: Համաձայնեք, որ քվոտաները ժողովրդավարության հետ աղերս չունեն: Գուցե խրախուսում են կանանց ներկայությունը, մարզերի ներկայությունը, բայց դրանք արհեստական պրոցեսներ են, որտեղ ժողովրդի կամքը չկա: Երկրորդ խնդիրն այն է, որ հաշվարկի փուլում գործընթացը բարդանում է: Բայց դրանք հարցեր են, որոնք երկրորդական են, քանի որ գլխավոր խնդիրը ժողովրդավարության մակարդակի բարձրացումն է»:

Արմեն Ռուստամյանը ընդգծեց, որ իրենք կողմ են քվոտավորման գաղափարին եւ կարելի է տարբեր լուծումներ գտնել: Մասնավորապես, եթե X կուսակցությունն ստացել է 10 մանդատ եւ ըստ օրենսդրության պետք է այդ 10-ից 3-ը կին լինի, ապա առավելագույն ձայներ ստացած 3 կանայք կարող են ընտրվել: Նույնը կարելի է անել մարզերի ներկայացվածության հարցում:

Անդրադառնալով փակ ցուցակներով համամասնական ընտրակարգին, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, որ դրա գլխավոր թերությունն այն է, որ կուսակցության վերնախավն է որոշում հերթականությունը եւ մեկ անձը իր հեղինակությամբ «պառավոզի» էֆեկտով կարող է իր հետեւից տանել մյուսներին խորհրդարան, որոնց հասարակությունը կարող է չի էլ ճանաչում: Նա նկատեց, որ այդ խնդիրը կա նաեւ տարածքային ցուցակների դեպքում, երբ ինչ-որ մեկը շատ ձայն է ստանում եւ իր ստացած ձայներով այդ տարածքից ընտրվում են նաեւ այլ թեկնածուներ, որոնց ընտրողը չի ճանաչում:

Ռուստամյանն ընդգծեց, որ ԱԺ-ն համապետական մարմին է եւ ընտրությունն էլ պետք է լինի համապետական, ոչ թե տարածքներով, անկախ նրանից, այդ տարածքները մեծ են, թե փոքր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ