News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գործող ընտրակարգը, որը նախատեսում է տարածքային ցուցակներով ընտրություն, հանգեցրեց նրան, որ տարածքներում մրցակցություն էր գնում միլիարդատերերի եւ քաղաքական գործիչների միջեւ, դրա արդյունքում քաղաքական գործիչները հայտնվել էին ծանր իրավիճակում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի հանդիպման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Շատ դժվար էր այդ պայմաններում քաղաքական խոսք տեղ հասցնել եւ գաղափարների պայքար տեղի չէր ունենում: Հիմա կառավարությունն առաջարկում է անցնել այն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, որի մասին ընդդիմությունը միշտ խոսել է: Երբ ասվում է փակ ցուցակ, դա, բնականաբար փակ չէ: Դա ցուցակ է, որը կազմում է քաղաքական ուժը, որը ներքին քննարկումների ժամանակ պետք է այնպես անի, որ մարզային ներկայացվածություն ունենա: Եթե մարզերից մարդիկ չի ներգրավում, այդ մարզերից ձայներ չի ստանա: Այսինքն վտանգը, որ կունենանք երեւանցիների խորհրդարան, այդ վտանգը կա նաեւ կուսակցության ներսում»,-ասաց Մարուքյանը:

Ինչ վերաբերում ՝ ՀՅԴ առաջարկին, ընտրությունների գնալ բաց ցուցակներով, երբ ընտրողը կարող է կուսակցությանն ընտրելուց բացի ընտրել նաեւ այդ կուսակցությունից իր նախընտրած անձին, Մարուքյանը նշեց, որ դա եւս լավ տարբերակ է, քանի որ խոսքը թեկնածուների ռեյտինգավորման մասին է հանրապետության տարածքով մեկ: «Մենք կարող ենք բոլոր տարբերակները քննարկել, բայց այսօրվա գործող ընտրակարգը վատն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ