News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը կարեւորում է մշակութային գործիչների համար մրցակցային եւ թափանցիկ դաշտի ապահովումը։ Այս մասին նա հայտարարեց այսօր՝ հուլիսի 17-ին «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞առանց մշակույթի» թեմայով քննարկմանը։

«Երկու ամիսների ընթացքում համոզվել ենք, որ մրցակցային եւ թափանցիկ դաշտն է խնդիրը, որ այսօր մշակութային գործիչների պակաս կա։ Որպես մշակույթի նախարար կարեւոր եմ համարում խնդիրների քննարկումն ու որոշումների, լուծումների փնտրտուքը։ Արվեստագետներից էլ ակնկալում ենք բարձրագույն արժեքների ստեղծում»,-նշեց նախարարը։

Բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը հակադարձեց՝ «մրցակցային» բառը պետք է բացառել մշակույթի ու արվեստի ոլորտում։ «Պետությունը պետք է տեսլական ունենա մշակույթի եւ արվեստի զարգացման համար։ Արվեստի ու մշակույթի գործիչները չեն ասում՝ փող տվեք։ Շատ նորմալ կընդունենք, եթե Մշակույթի նախարարությունն ասի՝ հիմա ի վիճակի չեմ փող տալ, բայց փող չտալը չներկայացնի իբրեւ գաղափարախոսություն, քաղաքականություն, իբրեւ ճիշտ ձեւ»։

Նա հավելեց՝ մշակույթի ոլորտում մրցակցություն չկա, դա շուկայական տերմին է։

Բանաստեղծը շարունակեց՝ ի՞նչ է բարձրագույն արժեքը, պետք է հասկանալ, բոլոր բառերը հարցադրման կարիք ունեն․ «Հնչեց բարձրագույն արժեք, դա մկների ժողովի պես զանգ կախելն է։ Ի՞նչ է բարձրագույն արժեքը, ո՞վ է որոշում, հենց այս պահին ենք որոշո՞ւմ, թե՞ 10 տարի հետո»,-նկատեց նա։

Տպել
Ամենաշատ