News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եռօրյա այցով Հայաստանում է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության անդամների ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Պատվիրակության անդամները Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և հարգել անմեղ զոհերի հիշատակը։

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել համատեղ այց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են քրեակատարողական հիմնարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի սկզբունքներին, ինչպես նաև առանձնազրույց են ունեցել այնտեղ պահվող վրացի դատապարտյալի հետ։

Հիշեցնենք, որ եռօրյա այցի ընթացքում կայացել է նաև քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի վերաբերյալ և պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը խոշտանգումների դեմ պայքարում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ