News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չորեքշաբթի առավոտյան այս տարի 9-րդ Son-Tinh («Շանշեն») արեւադարձային թայֆունը հասել է Չինաստանի Հայնան նահանգ նույնանուն կղզում՝ բերելով ուժգին քամիներ եւ հորդ անձրեւներ, հայտնում է Չինաստանի օդերեւութաբանական վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի տեղական ժամանակով 4.50-ին թայֆունը փլուզվել է կղզու արեւելյան հատվածում գտնվող Վանինին քաղաքի առափնյա շրջանների վրա: Փոթորկի էպիկենտրոնում քամու ուժգնությունը հասել է ժամում 82 կիլոմետրի:

Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ փոթորիկը 30 կմ/ժ արագությամբ կշարժվի Հայնան կղզու խորքերը եւ կանցնի ամբողջ կղզով, որից հետո կփլուզվի Վիետնամի հյուսիսային շրջանների վրա: Հինգշաբթի երեկոյան կղզում եղանակը զգալիորեն կբարելավվի:

Չինաստանի Հայնան եւ Գուանդուն նահանգներում, Գուանսի-Չժուանսի ինքնավար շրջանում, Հարավ-Չինական ծովի հյուսիսարեւմտյան հատվածում, Հայնան ծոցի շրջանում նախազգուշացվել է քամու ուժգնացման եւ ամպրոպով ուղեկցվող տեղատարափ անձրեւների մասին:

Իշխանությունները դեռեւս տեղեկություններ չեն հրապարակել թայֆունի հասցրած վնասի մասին, տեղեկություններ չկան նաեւ զոհվածների կամ տուժածների մասին: Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ տարերքի հետեւանքով ջրածածկ են եղել որոշ փողոցներ, ճանապարհներին ամենուր տապալված ծառեր են, աննշան խաթարվել է տրանսպորտային հաղորդակցությունը, զգուշության նկատառումներով փակվել են կղզու բոլոր զբոսաշրջային օբյեկտները, խորհուրդ չի տրվում այցելել տեղական լողափեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ