News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 20
Տեսնել լրահոսը

Եթե Արարատյան դաշտում չնվազեցվի ստորերկրյա ջրային պաշարների օգտագործումը, ապա ավելի շատ հայ ընտանիքներ կարող են մնալ առանց ջրի։ Արդեն իսկ ձկնաբուծարանների և այլ խոշոր ջրօգտագործողների կողմից ջրի չվերահսկման պատճառով Արարատի և Արմավիրի մարզերում շուրջ 30 համայնքներ չունեն խմելու և ոռոգման ջրի հուսալի պաշարներ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ ՄԶԳ-ն և իր գործընկեր «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունը աշխատում են հակազդել այդ միտմանը։

Հուլիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ շարունակելով հայ ժողովրդի հետ համագործակցությունը թանկարժեք ջրային ռեսուրսները պահպանելու ուղղությամբ։ Նոր համատեղ ծրագիրը կբարձրացնի հանրային իրազեկությունը Արարատյան դաշտի ջրերի խնայողական օգտագործման կարևորության և կայուն կառավարման վերաբերյալ։

Համաձայնագրում ամրագրված է, որ հաղորդակցման և հանրային իրազեկման ոլորտում «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա»-ի փորձը կաջակցի ԱՄՆ ՄԶԳ-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կառավարում» ծրագրի աշխատանքներին։  

Համագործակցությունը ներառում է հանրային իրազեկման միջոցառումներ և քարոզարշավներց 2018 և 2019 թվականներին՝ կրթելու երիտասարդներին և քաղաքացիներին տարածաշրջանի լուրջ մարտահրավերների, ինչպես նաև ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ կառավարման վերաբերյալ։

«Ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը կարևոր մարտահրավեր է Հայաստանի համար: Մենք շատ ուրախ ենք աշխատել «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության հետ՝ բարձրացնելու հանրային իրազեկությունը ջրային ռեսուրսների պահպանման  կարևորության, ինչպես նաև Արարատյան դաշտի սակավ ջրային պաշարների կառավարման գործում»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ով ականատես եղավ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի և «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության միջև համագործակցությունը սկսվել է 2016 թ.՝ հետապնդելով Հայաստանում ջրային տնտեսության բարելավման ընդհանուր նպատակ։

2016 և 2017 թվականներին ԱՄՆ ՄԶԳ-ի և Կոկա-Կոլայի համատեղ ջանքերով վերականգնվեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի ոռոգման համակարգը, որը արտեզյան ջրերի խնայողական օգտագործմամբ համայնքի բնակիչների համար ոռոգումը դարձրեց առավել մատչելի: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառու դարձան 370 մարդ և հնարավոր դարձավ մշակել շուրջ մեկ տասնամյակ չմշակվող ավելի քան 40 հեկտար հողատարածք: Այս համագործակցությամբ ապահովվեց արտեզյան ջրերի մեկ միլիոն խորանարդ մետր տարեկան խնայողություն: Իսկ ձկնաբուծական տնտեսությունների վերամշակված ջրի օգտագործմամբ այն աջակցեց շուրջ 21 տոննա մրգերի, բանջարեղենի և ձավարեղենի արտադրությանը:

Այս հաջողությունների շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունը որոշեցին ընդլայնել իրենց համագործակցությունը և այսօր ստորագրված Հուշագրի շնորհիվ ավելին կարվի:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքն ասաց. «Չկա կյանք առանց ջրի, և մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրի պարտքն է ձեռնարկել այս կենսական ռեսուրսի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և նպաստել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեսուրսների պահպանմանն ուղղված գործողություններին: Աջակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին, մենք նպատակ ունենք փոխել համայնքի անդամների և հայ ժողովրդի վերաբերմունքը՝ բարձրացնելով ջրային և բնական ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ իրազեկությունը և արդյունավետ օգտագործման կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերով և համայնքի ներգրավվածությամբ մենք կարող ենք ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանն ԱՄՆ-ում հայկական վարժարան է այցելել. Նրան դիմավորել են ներկայացումով
Վարժարանի աշակերտներն Արայիկ Հարությունյանին դիմավորել են նախապես բեմադրված ներկայացումներով…
ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարեւանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին.Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին...
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Ռոդ Այլենդ նահանգի սենատոր Շելդոն Ուայթհաուսին
Դեսպանը սենատոր Ուայթհաուսին ներկայացրել է ՀՀ ներքաղաքական գործընթացների վերջին զարգացումներն ու հայ-ամերիկյան գործակցության օրակարգային հարցերը...
Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան. Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները եւ ձեռքբերվել մի շարք պայմանավորվածություններ...
ՀՀ դեսպանը հանդիպել է Կալիֆորնիա նահանգի նորընտիր դեմոկրատ կոնգրեսական Ջոն Քոքսին
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ համայնքի դերակատարումը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ու խորացման գործում...
Սփյուռքի մեր հայրենակիցներն սկսել են ապրել հայրենիքի խնդիրներով. Ա. Հարությունյանը՝ Լոս Անջելեսի հայկական դպրոցներում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատանքային այցով գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի հայկական դպրոցներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ