News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը


Գաղափար կա, որ փոքր եւ հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որոնք իրենց մեջ կներառեն նախակրթարան, դպրոց, մանկապարտեզ ու մշակութային կենտրոն: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով գյուղերում քիչ թվով աշակերտներով դպրոցներին, Արայիկ Հարությունյանն ասաց. «Այս պահին այդ դպրոցներն աշխատում են, մեր փորձագետները նախագծեր են ներկայացնում, այսպիսի գաղափար կա, որ ֆինանսական արդյունավետության հարցը նման դպրոցների կարող ենք լուծել հետեւյալ կերպ. տվյալ համայքներում հատկապես փոքր եւ հեռավոր համայնքներում ստեղծենք կրթամշակութային կենտրոններ, որոնք իրենց մեջ կներառեն նախակրթարան, դպրոց, մանկապարտեզ ու մշակութային կենտրոն: Ըստ էության դա կդառնա տվյալ համայնքի կարեւորագույն կենտրոններից մեկը»,-ասաց նա:

Նախարարը նկատեց, որ Հայաստանում ընդհանուր կրթական ցենզը շատ է ընկել, այդ թվում նաեւ մեծահասակների շրջանում. «Մենք  ոչ մոտ ապագայում, միջնաժամկետ կտրվածքով, նախատեսում ենք, որ տվալ մշակութակրթական կենտրոնները նաեւ կրթական ծառայություններ կմատուցեն նաեւ մեծահասակներին: Կլինի մի տեղ, ուր կգնան ոչ միայն աշակերտները, այլեւ՝ մեծահասակները»:

Տպել
Partner news