Ճապոնիայի հարավարեւմտյան եւ կենտրոնական շրջաններում ջրհեղեղին զոհ է գնացել 225 մարդ, եւս 14-ը համարվում է անհետ կորած, հայտնել է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Դեռեւս տարհանման կետերում են մնում 4,5 հազար մարդիկ: 36 պրեֆեկտուրաներում տարերային աղետի վնասը գնահատվում է 76,7 մլրդ իեն (մոտ 697 մլն դոլար):
Հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում Ճապոնիայի հարավարեւմտյան եւ կենտրոնական մասերում հորդ անձրեւներ են տեղացել, ինչը հանգեցրել է վարարման եւ սողանքների: Որոշ վայրերում ափերից դուրս եկած գետերը ջրածածկ են արել զգալի տարածքներ: